Ռուսական ավիաընկերությունը Սոչի-Երևան թռիչքներ կիրականացնի![]() 9 դեկտեմբերի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը թռիչքներ կկատարի Երևան-Սոչի-Երևան չվերթով: Այդ մասին ասվում է ընկերության կայքում: Թռիչքները կմեկնարկեն դեկտեմբերի 26-ից: «Ազիմուտը» թվթվ 3-րդ ավիաընկերությունն է, որը թռիչքներ կիրականացնի այդ չվերթով: Երևանից ինքնաթիռը կմեկնի երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ 12:15-ին տեղական ժամանակով: Ինքնաթիռը Սոչի կժամանի 12:40-ին (Մոսկվայի ժամանակով): Հետադարձ թռիչքը կիրականացվի 13:45-ին, իսկ ժամանումը Երևան՝ 16:05-ին: Շաբաթ օրերը թռիչքը Հայաստանից կիրականացվի 12:15-ին, ժամանումը Սոչի՝ 12:50: Թռիչքը Սոչիից 13:55-ին, ժամանումը Երևան՝ 16:05: Նշանավորելով նոր ուղղության գործարկումը՝ «Ազիմուտ» ավիաընկերությունը հատուկ գներ է սահմանել՝ մեկ ուղղությամբ ավիատոմսը կարժենա 18 եվրո, առանց օդանավակայանի և պետական գանձումների: «Ազիմուտ» ավիաընկերությունը Ռուսաստանի Հարավում գործող ընկերություն է, որի բազային օդանավակայանը «Պլատովն» է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |