Կարապետյան - Սենեկալ պարային զույգը 2-րդն է գեղասահքի Santa Claus Cup-ում

Կարապետյան - Սենեկալ պարային զույգը 2-րդն է գեղասահքի Santa Claus Cup-ում

PanARMENIAN.Net - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում հավաքել են 171.39 միավոր և իրավունք ստացել հանդես գալ աշխարհի առաջնության ռիթմիկ պարերում: Մրցաշարին մասնակցել են 9 պարային զույգեր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո նոյեմբերին էր վերադարձել սահադաշտ և մասնակցել Warsaw Cup միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 8-րդ տեղը:

Santa Claus Cup-ի կանանց մենասահքի հաղթողի կոչումը օրեր առաջ նվաճել էր Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---