Հակածխախոտային օրինագծի առողջապահական և տնտեսական կողմերը. Ինչ են կարծում ԱԺ-ում![]() 9 դեկտեմբերի 2019 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը: Հակածխախոտային նախագծով փորձ է արվում նվազեցնել ծխածոտի տարածվածոթյունը, պակասեցնել գովազդը, նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը՝ դրան զուգահեռ փորձելով չկրել նաև տնտեսական վնաս: ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ նախագծի քննարկման ժամանակ արտահայտել են իրենց կարծիքը նախագծի մասին: Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխխոսնակ Ինքս վկա եմ եղել, թե՛ տեսել եմ, թե՛ ուսումնասիրել եմ, որ փորձը ցույց է տալիս՝ օրենքի ընդունման դեպքում ծխողների քանակը քչանում է: Եթե նույնիսկ քչանում է 1%-ով, պետք է օր առաջ դրա մասին մտածենք և հնարավորինս արագ այդ լուծումը տանք: Թերթի կրպակները թերթ վաճառելու փոխարեն, մեր խոսքը հասցնելու փախարեն, ամբողջովին լցված են տարբեր տուփերով: Մենք պետք է գումար հատկացնենք և հասնենք այն բանին, որ մարդիկ չծխեն: Գիտեմ՝ հիմա ծխողներն ինձ ատում են: Քրիստինե Պողոսյան, «Իմ քայլը» խմբակցություն Քանի որ վստահ եմ ԱԺ նիստերը դիտում են անչափահասները և երեխաները, դիմում եմ բոլոր երեխաներին: Սիրելի՛ փոքրիկներ, անկախ նրանից՝ ինչ թեզեր են այստեղ ներկայացնում, ուզում եմ բոլորդ իմանաք, որ ծխելը վնասակար է առողջությանը: Ծխելը կարող է բերել անբուժելի և վատ հետևանքների և հետո՝ ձեր կյանքի վրա շատ մեծ հետք կթողի: Միքայել Մելքումյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Այնուամենայնիվ, մենք պետք է կանխատեսենք, հասկանանք, թե ինչ պրոբլեմներ կառաջանան տնտեսական առումով՝ արտադրողների հետ, օբյեկտների հետ, փոքր ու միջին բիզնեսի հետ: Գևորգ Գորգիսյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Չեմ ծխում, չեմ ծխել, չեմ պատրաստվում ծխել, բայց եթե քննարկում ենք օրենք, պետք է հաշվի առնել բոլոր կողմերից: Մեզ բաժանվեց թղթիկ, որի վրա գրված են սիրուն բառեր, բայց ոչ մի թիվ: Կա տարիք, որից հետո բժիշկները խրախուսում են մարդկանց ծխել, որովհետև նիկոտինի պակասից սկսում են առողջական խնդիրներ: Մենք պիտի մտածենք նաև տնտեսվարողների շահերի մասին: Ես կողմ եմ առողջ ապրելակերպին, բայց պետք չէ ստեղծել խնդիրներ բոլորի համար՝ առանց լուծելու հիմնական խնդիրը: Բաբկեն Թունյան, «Իմ քայլը» խմբակցություն Ոչ մեկի մոտ թող տպավորություն չստեղծվի, որ մենք մարդկանց շահերը փորձում ենք ստորադասել տնտեսությանը կամ՝ հակառակը: Մենք փորձում ենք այնպիսի լուծում գտնել, որտեղ այս շահերը կփոխլրացնեն իրար. առողջ հասարակություն լինում է հարուստ երկրներում: Լենա Նանուշյան, առողջապահության փոխնախարար Նախագիծը 3 նպատակ է հետապնդում՝ չթողնել, որ դեռահասները սկսեն ծխել, երկրորդ, թույլ չտալ, որ երկրորդային ծուխը ազդի միջավայրում գտնվող մարդկանց առողջության վրա և երրորդ՝ օգնել ծխողներին թողնել ծխելը: Տարբեր երկրներ գրանցել են, որ նմանատիպ օրենքներ ընդունելուց հետո իջնում է ծխելու տարածվածությունը՝ 1.5-2%-ով: Հակածխախոտային օրինագծի հիմնական զեկուցող, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019-ի գարնանը կառավարությունում ծխախոտի օգտագործման, հակածխախոտային օրինագծի տնտեսական ազդեցության մասին խոսելիս ասել էր, որ ծխախոտի օգտագործումն ունի ավելի շատ բացասական տնտեսական էֆեկտ ցանկացած երկրի տնտեսության վրա, քան գոյացնում է հարկեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ նույն քննարկման ժամանակ բանավեճի էր բռնվել Թորոսյանի հետ՝ ասելով, որ Թորոսյանը պաշտպանում է, որ Հայաստանում ծխախոտ գոյություն չունենա, այնինչ դա երկար ժամանակ պահանջող պրոցես է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |