Կոլինան ապշած է ապօրինի հայ երեխայի որդեգման մասին լուրից. Դիմել է պատկան մարմիններ10 դեկտեմբերի 2019 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Հայտնի իտալացի ֆուտբոլային մրցավար Պյեռլուիջի Կոլինան հերքել է հայկական ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, թե նա ապօրինաբար հայ երեխայի է որդեգրել: Նա արդեն դիմել է համապատասխան մարմիններին, հայտնում է իտալական ANSA-ն: «Ես ապշած էի, երբ կարդացի այդ մասին: Ես շատ հարգում եմ այն մարդկանց, որոնք որոշում են օրինական ճանապարհով երեխա որդեգրել: Բայց ոչ ես, ոչ կինս երբեք այդ մասին չենք մտածել: Դժվար է պատկերացնել, որ իմ անունը կարող էին կապել նման որևէ բանի հետ»,-ասել է իտալացի մրցավարը: Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան ՀՀ օրենսդրության խախտմամբ հայ երեխա որդեգրողների թվում է: Ավելի ուշ Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով որոշ լրատվականներում նախկին հայտնի իտալացի մրցավար Կոլինայի կողմից ՀՀ-ից երեխա որդեգրելու լուրերին, հայտարարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |