Կարապետյան. Երևանում Ամանորի համար նախատեսված $700,000-ը նաև ներդրում է10 դեկտեմբերի 2019 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Տոնական օրերին Երևանում անցկացվող միջոցառումների համար նախատեսված գումարը ոչ միայն և ոչ այնքան ծախս է, որքան ներդրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլ խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Ամանորի համար նախատեսված ծախսերի մասին քննադատություններին: «Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար $700,000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք, որ մարդիկ Երևանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարևանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, ապա պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ»,- գրել է Կարապետյանը։ Քաղաքապետի խոսնակի խոսքով՝ պետք է փորձել քաղաքը գրավիչ դարձնել նաև զբոսաշրջիկների համար: «Պետք է փորձենք զարմացնել էդ տուրիստին, տպավորել նրան, որ համը բերանում մնա, որ էլի ուզենա գալ։ Իսկ դրա համար պետք է ծախս անել, ավելի ճիշտ՝ ներդրում։ Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ $1 մլն։ Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երևանի $140.000-անոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա $775,000 էր ծախսել»,- գրել է Կարապետյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |