Փաշինյան. 1.5 տարում գործադիրը բիզնեսին 180 մլրդ դրամ շրջանառու միջոց է վերադարձրել![]() 10 դեկտեմբերի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 մլրդդրամ շրջանառու միջոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակվում է՝ ներառյալ ԱԱՀ դեբետների վերադարձի տեսքով: «2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 մլրդ դրամ, 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 95 մլրդ դրամ, ներառյալ նաեւ ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները»,-գրել է վարչապետը: Նոյեմբերի 15-ին 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև ներդրումային միջավայրից և բիզնեսից: «Մենք այսօր անում ենք հեղափոխական քայլ, այո, այս բյուջեով, միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից: Մենք ամբողջ հանրապետությունում ասում ենք՝ ժողովուրդ ջան, հարկ չենք հավաքում մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսից, ասում ենք՝ ապրեք, աշխատեք»,-ասել էր վարչապետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |