Թուրք երիտասարդները ՀՀ-ում ծանոթացել են հայկական մշակույթին![]() 10 դեկտեմբերի 2019 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-19-ը 12 հայ և թուրք երիտասարդներ Հայաստանում մասնակցել են «Նախադրյալների վրա հիմնված համայնքային և երիտասարդության զարգացում» թեմայով միջազգային դասընթացի 2-րդ փուլին: Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում անցկացված դասընթացի մասնակիցները ներկայացրել են 12 հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի և Թուրքիայի տարբեր համայնքներում, հայտնում է Ermenihaber-ը: Ըստ դասընթացին մասնակցած թուրքական «Çanakkale Koza» երիտասարդական միության հայտարարության՝ դասընթացը կազմակերպված է եղել թուրքական նույնանուն միության և ABCD Innovation Center-ի ջանքերով: Նշվում է, որ բացի կրթական բաղադրիչից մասնակիցները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին։ Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում մասնակիցները մշակել են 6 նոր համատեղ ծրագրային առաջարկներ, որոնք ներկայացվելու են տարբեր դոնորների։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |