Պապիկյան. Նոր ԱԷԿ-ի կառուցումը չի քննարկվում, գործող էներգաբլոկը կարող է աշխատել մինչև 2026-ը10 դեկտեմբերի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը առաջիկայում նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկում: Այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, հաղորդում է Aysor.am-ը: «Հիմա Ռուսաստանը, Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների պրոեկտներ ունեն, բայց դրանք դեռևս գործարկված չեն: Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ դրանք կգործարկվեն՝ Հայաստանը նման խնդիր կարող է դնել իր առաջ, բայց այս պահին այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչև 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչև 2036 թվականը», - ասել է նախարարը: Նախարարը նշել է նաև, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով: «Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Այս պահին ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |