ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐՈՎ 5 օգոստոսի 2002 - 20:16 AMT PanARMENIAN.Net - 2002 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ԱՊՀ երկրների թվում (բացառությամբ Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի, որոնց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել) արդյունաբերության արտադրանքի առավելագույն աճ է գրանցվել Հայաստանում` 12,1 տոկոսով 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այդ մասին նշվում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցում, որի համաձայն արտադրանքի անկում է գրանցվել միայն Ղրղզստանում` 13,6 տոկոսով: ԱՊՀ մյուս երկրներում 2002 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է արդյունաբերական արատադրության աճ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այսպես, Ռուսաստանում արատադրությունը աճել է 3,2 տոկոսով, Ադրբեջանում` 1,5 տոկոսով, Վրաստանում` 0,1 տոկոսով: Զեկույցի համաձայն, Հայաստանը առաջ է անցել ԱՊՀ մյուս երկրներից եւ ներքին համախառն արտադրանքի աճով, որը 2002 թվականի առաջին կիսամյակում կազմել է 10,1 տոկոս: Ադրբեջանի ՆՀԱ-ն աճել է 8,4 տոկոսով, Բելառուսինը` 5 տոկոսով, Ուկրաինայինը` 4,3 տոկոսով: Ղրղզստանի ՆՀԱ-ն նվազել է 4,9 տոկոսով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |