Հանրային վայրերում ծխելն արգելող օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է![]() 10 դեկտեմբերի 2019 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը հանրային վարյերում ծխելն արգելող օրենքի նախագիծը ընդունել է առաջին ընթերցմամբ։ Օրինագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 15-ը։ Ըստ նախագծի՝ արգելվում է ծխել հանրային վայրերում՝ նպատակ ունենալով ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից։ Նշվում է, որ օրենքի նախագիծը կարևորում է բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը: Կարդացեք նաև. Հակածխախոտային օրինագծի առողջապահական և տնտեսական կողմերը. Ինչ են կարծում ԱԺ-ում ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |