ՌԴ բռնցքամարտիկները հրաժարվել են առանց դրոշի մասնակցել 2020-ի Օլիմպիադային11 դեկտեմբերի 2019 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկները հրաժարվել են մասնակցել Տոկիոյի Օլիմպիադային առանց ազգային դրոշի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Տղաները խնդրում են դատարանով հասնել դրոշի ներքո ելույթ ունենալու իրավունքին: Հիմա պետք է տեսնել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ՌԴ Օլիմպիական կոմիտեն և «Ռուսադան», մենք ևս կվերլուծենք այդ որոշումը վիճարկելու հնարավորությունը: Մեզ համար գլխավորն այն է, որ մեր բռնցքամարտիկները հանդես գան Ռուսաստանի դրոշի ներքո և հնչի մեր օրհներգը: Առանց դրա մասնակցելու իմաստ չկա»,-ասել է Կրեմլյովը: Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործկոմը միաձայն ընդունել է կազմակերպության կոմիտեի հորդորը՝ զրկել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը (Ռուսադա) Համաշխարհային հակադոպինգային կոդեքսին համապատասխանության կարգավիճակից: ՌԴ մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների իրենց ազգային դրոշի տակ: Այդպիսով, Ռուսաստանը 4 տարով զրկվում է աշխարհի առաջնություններ ընդունելու և դրանց անցկացման հայտեր ներկայացնելու իրավունքից: WADA-ն նաև 4-ամյա արգելք է սահմանել ՌԴ պետծառայողների, ինչպես նաև Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի և Պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության համար՝ նրանք չեն կարողանա միջազգային սպորտային միջոցառումներ այցելել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |