Զոհրաբյան. ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելով իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը![]() 11 դեկտեմբերի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագիծը լեգիտիմացնում է պարտաբուծությունը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ՍԴ շուրջ առաջացած «էպոպեայի» ողջ ընթացքում այդպես էլ որևէ իրավական հիմնավորում չի բերվել։ Զոհրաբյանի խոսքով, այս նախագծով իշխանությունը լեգիտիմացնում է մարդկանց, ում համարում է հանցագործ և ում պետք է գնդակահարել, պարգևատրում է: «Սա ալոգիկ է, սա տրամաբանական չէ, էստեղ իրավական որևէ մոտիվացիա չկա, սա ամբողջապես քաղաքական պրեսինգ է, քաղաքական գործիք է մի կառույցի վրա, որի հետ իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել դուք չեք կարողանում, և բնականաբար, գնում եք քաղաքական գործարքի ճանապարհով»,-ասել է Զոհրաբյանը։ Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խնդրել է մանիպուլյացիայով չզբաղվել՝ նշելով, որ ԲՀԿ-ն միշտ մերժում է փոփոխության գնալու ցանկացած նախագիծ: «Մենք երբևէ չենք ասել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման, մենք ասում ենք, որ սա կարող է լինել ճգնաժամը լուծելու քայլերից մեկը։ Մենք կարծում ենք, որ կարող է մեկնարկ տրվի ՍԴ-ում խորքային բարեփոխումներ իրականացնելուն»։ ԱԺ-ն քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղաժամ կենսաթոշակի գնալ և ստանալ այդ պահին տրվող իրենց աշխատավարձի չափով թոշակ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |