Թունյանը՝ ՍԴ դատավորների վաղ թոշակի մասին. 600 մլն դրամը բարձր գին է, բայց ստիպված ենք վճարել![]() 11 դեկտեմբերի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու արդեն ընդունված օրինագծին և այդ նպատակով հատկացվելիք գումարին, ասել է, որ գինը բարձր է, բայց ստիպված ենք այդ գինը վճարել: «Այո, 600 միլիոն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց մենք ստիպված ենք այդ բարձր գինը վճարել: Եթե մենք գտնում ենք, որ այդ խնդիրը պետք է անցնցում լուծվի, ՀՀ ապագային միտված այս քայլի համար 600 միլիոնն այդքան էլ մեծ գումար չէ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Այն հարցին, թե հնարավոր է, որ ինչ-որ պահի դատավորներին տրվող թոշակները չեղարկվեն, ճեպազրույցին ներկա ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը պատասխանել է՝ որևէ խորամանկություն այս օրենսդրական նախաձեռնության մեջ չկա։ Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:Կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 34-ը: Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է՝ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնել և ստանալ այդ պահին տրվող իրենց աշխատավարձի չափով թոշակ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |