Էրդողանն ասում է՝ խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու դեպքում կհրաժարվի դրանից![]() 11 դեկտեմբերի 2019 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կհրաժարավի խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե մրցանակն իրեն շնորհվի: Նա հավելել է, որ Նոբելյան կոմիտեն սպառել է իրեն՝ վերածվելով «քաղաքականապես մոտիվացված գաղափարական կազմակերպության»: Էրդողանը դատապարտել է Նոբելյան մրցանակի շնորհումն ավստրիացի գրող Պետեր Հանդկեին՝ 1995-ականներին նախկին Հարավսլավիայում (Բոսնիայում) պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով, որը թուրքերը «ցեղասպանություն» են անվանում: «Ինձ համար այդ կոմիտեն այլևս ոչ մի արժեք չունի: Այդ պարգևատրումը նշանակում է, որ նրանք համագործակցում են այն անձանց հետ, որոնք հավանություն են տալիս հալածանքին»,-ասել է նա, հայտնում է Anadolu News Agency-ն: Նոբելյան 2019-ի մրցանակները գրականության,ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորոտւմ կլհանձնվեն Ստոկհոլմում դեկտեմբերի 17-ին, նույն օրը Օսլոյում կհանձնվի Նոբելյան խաղաղության մրցանակը: Photo. REUTERS/Adnan Abidi ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |