Գրետա Թունբերգը՝ Time-ի «Տարվա մարդ»![]() 11 դեկտեմբերի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Պատանի շվեդ ակտիվիստուհի, կլիմայի պաշտպան Գրետա Թունբերգը «Տարվա մարդ» է ճանաչվել ամերիկյան Time ամսագրի կողմից: «Նա բոլորից շատ է բարձրաձայնել մոլորակի առջև ծառացած ամենամեծ խնդրի մասին՝ հանկարծակի հայտնվելով և գլխավորելով համաշխարհային շարժումը»,-ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենտալը: «Տարվա մարդ» կոչմանը հավակնում էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԿՀՎ գաղտնի իրազեկիչը, որի շնորհիվ մեկնարկել է Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացը և Հոնկոնգում զանգվածային բողոքի ակցիաների մասնակցի հավաքական կերպարը: Ամսագիրն ամեն տարի ներկայացնում է տարվա ամենաազդեցիկ անձանց, խմբերին, շարժումը կամ գաղափարը: 2018-ին դա The Guardians-ն էր՝ մի խումբ լրագրողներ, որոնք հարձակումների էին ենթարկվում իրենց աշխատանքի համար: Նախորդ տարիներին հանդեսի Տարվա մարդկանց թվում եղել են նաև Ադլոֆ Հիտլերը, այաթոլլա Հոմեյնին և Իոսիֆ Ստալինը: Photo: Evgenia Arbugaeva for TIME Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |