325 մլն դրամը՝ հրապարակի միջոցառումներին. Վարչական շրջաններում կծախսվի ևս 81 մլն դրամ11 դեկտեմբերի 2019 - 17:49 AMT PanARMENIAN.Net - 2020-ին մայրաքաղաքի ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված 325 մլն դրամը՝ մոտ $680.000-ը ծախսվելու է միայն Հանրապետության հրապարակում և կից տարածքներում կազմակերպվող միջոցառումների համար, ևս 81 մլն դրամ նախատեսվում է 12 վարչական շրջանների ձևավորման համար: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Այսինքն՝ մայրաքաղաքում տոնական միջոցառումների համար կծախսվի 406 մլն դրամ: Կուբատյանը նշել է, որ 325 մլն դրամը ծախսվելու է դեկտեմբերի 21-ին ամանորյա լույսեր վառելու, դեկտեմբերի 31-ի միջոցառումների, Հունվարի 6-ի սուրբծննդյան միջոցառումների համար: Մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների համար նախատեսված միջոցներն ընդհանուր հաշվարկով կազմում են ավելի քանի 81 մլն դրամ. Աջափնյակ վարչական շրջանի համար նախատեսված է 6.6 մլն դրամ, Ավանի համար՝ 6.3 մլն դրամ, Արաբկիրում կծախսվի12.2 մլն դրամ, Դավթաշենում՝ 2.1 մլն դրամ, Էրեբունիում՝ 8.9 մլն դրամ, Կենտրոնում՝ 6.4 մլն դրամ, Մալաթի Սեբաստիայում՝ 9.5 մլն դրամ, Նոր Նորքում՝ 8.7 մլն դրամ, Նորք Մարաշում՝ 2.3 մլն դրամ, Նուբարաշենում՝ 2.2 մլն դրամ, Շենգավիթում՝ 11.6 մլն դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 4.2 մլն դրամ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ տոնական օրերին Երևանի 2750 ամյակի այգում կազմակերպվելու է ամանորյա տոնավաճառ, իսկ Նոր տարվա գիշերը համերգ՝ Գորան Բրեգովիչի մասնակցությամբ: Նրա խոսքով՝ Գորան Բրեգովիչի համերգի պայմանագրի արժեքը 65,000 եվրո է: Խոսելով քաղաքապետարանի՝ ամանորյա ծախսերի մասին՝ փոխքաղաքապետը նշել էր, որ վերջին երկու տարիներին դրանք որևէ կերպ չի ավելացրել. 2018-ին ծախսվել է 167 մլն դրամ, 2019՝ 158 մլն, 2020-ին հատկացված է 325 մլն դրամ, սակայն քաղաքապետարանը համայնքային բյուջեից տրամադրում է նախատեսվող54 մլն դրամը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |