Ստեփանակերտը պատասխանատվություն չի կրում այն փաստաթղթի համար, որ ստորագրվել է Մոսկվայում17 նոյեմբերի 2008 - 16:32 AMT PanARMENIAN.Net - «Իրավիճակը Հարավային Կովկասում զարգանում է, իսկ Մոսկվայում ստորագրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրն արտացոլում է արդեն անցած իրողությունները: Կարելի է ասել, որ Մոսկովյան հռչակագրում ներկայացված սկզբունքներն ու կետերը չեն նպաստի ինչ-որ լուրջ առաջխաղացման բանակցային գործընթացում»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Նրա խոսքերով, ի տարբերություն 1994թ., երբ կարգավորման փաստաթղթերում դրված էր նաեւ ԼՂՀ-ի ստորագրությունը, Մոսկովյան հռչակագրի ստորագրմանը Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել, ուստի Ստեփանակերտը ուղղակի պատասխանատվություն չի կրում այն փաստաթղթի համար, որ ստորագրվել է Մոսկվայում: «Վերջին իրադարձությունները Կովկասում, պատերազմը Հարավայի Օսեթիայում, իսկ հետո արդեն Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագրի ստորագրումը հանգեցրին հայ ժողովրդի համախմբմանը Ղարաբաղի հարցում: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է աստիճանաբար ակտիվանում հայ հանրությունը իր ազգային շահերի հետ կապված հարցերում, ինչը միայն ողջունելի է»,-ասել է փորձագետը: Անդրադառնալով Թուրքիայի միջնորդության հնարավորությանը հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում` Հ.Արզումանյանն ասել է, որ դա անհնար է, քանի որ այսօրվա դրությամբ Անկարան ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել: Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին` միջազգային իրավունքի եւ սկզբունքների ու դրանց շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա: Լեռնայի Ղարաբաղի ներկայացուցիչները Հռչակագրի ստորագրմանը ներկա չեն եղել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները |