Նախագիծ. Առաջարկվում է վերականգնել Հանրայինով գովազդ հեռարձակելու հնարավորությունը11 դեկտեմբերի 2019 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունն առաջարկում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության գովազդ հեռարձակելու իրավունքը։ Այս մասին տեղեկանումե նք e-draft.am կայքից: ԱՆ-ն առաջարկում է Հանրային հեռուստաընկերությանը թույլ տալ մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակել։ Նշվում է, որ հեռուստաընկերությունը պահպանելու է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ մինչև մեկ րոպե տևողությամբ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը: Քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում է կարգավորվել նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը իրավունք կունենա մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրելու մինչև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդ: Կախված եթերաժամից՝ այն կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով: «Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը՝ դրանով ապահովելով իր սահմանադրական գործառույթի պատշաճ իրականացումը»,- նշվել է արդարադատության նախարարության ներկայացրած նախագծում։ Մինչև 2015 թվական Հանրային հեռուստաընկերություն իրավունք ուներ հեռարձակելու առևտրային գովազդ, որը չպետք է գերազանցներ ընդհանուր հաղորդումների 7%-ը: Սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխության հետևանքով Հանրային հեռուստաընկերությունը զրկվեց իր եթերում գովազդ ցուցադրելու հնարավորությունից հիմնավորմամբ, որ առևտրային գովազդը ինչպես հեռուստադիտողից, այնպես էլ հեռուստատեսությունից խլում է եթերաժամ, որը կարող է օգտագործվել ավելի բարձր տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |