YouTube-ը կջնջի անուղղակի սպառնալիք և վիրավորանք պարունակող տեսանյութերը![]() 12 դեկտեմբերի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - YouTube տեսահոլդինգն իր բլոգի միջոցով հայտարարել է իր քաղաքականության նորամուծությունների մասին, որի համաձայն այժմ ծառայությունը կսկսի հեռացնել ոչ միայն ուղիղ, այլ նաև քողարկված կամ անուղղակի սպառնալիքներով տեսանյութերը: Խոսքը նաև այն բովանդակության մասին է, որը բռնության իմիտացիա է պարունակում մարդու հանդեպ, կամ ֆիզիկական բռնություն ենթադրող արտահայտություններ, գրում է «Կոմերսանտը»: Այժմ նաև արգելվում են նվաստացնող բառապաշարը կամ արտահայտությունները, որոնք վիրավորում են որևէ մեկին ռասայական կամ սեռական կողմնորոշման հիմքով: Նման քաղաքականություն կիրականացվի նաև կայքում զետեղվող մեկնաբանությունների հարցում: YouTube տեսահոլդինգը հայտարարել է, որ ավելի քան 16 մլն մեկնաբանություն է հեռացրել 2019-ի երրորդ եռամսյակում: Այնուամենայնիվ, չեն հեռացվի երգիծական բնույթի կամ կրթական, գիտական ու գեղարվեստական նպատակների համար ներկայացված տեսանյութերը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |