Ոստիկանության հորդորը ճամփորդել պատրաստվողներին՝ նախապես կարգավորել փաստաթղթերը12 դեկտեմբերի 2019 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում հորդորել է ճամփորդել ցանկացողներին նախապես կարգավորել փաստաթղթերը, ստուգել անձնագրերի վավերականության ժամկետները: «Մոտենում են տոնական ոչ աշխատանքային օրերը: Ճամփորդել ցանկացողներին խնդրում ենք նախապես կարգավորել փաստաթղթերը, եթե ոչ բիոմետրիկ անձնագիր է, ստուգել դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս գալ. անհրաժեշտ է վավերական անձնագիր (անկախ տարիքից): Անհրաժեշտ է իմանալ նաև, որ հին նմուշի անձնագրի 10 տարվա վավերականության ժամկետը լրանալու պատճառով այն ևս 5 տարով երկարաձգված լինելու դեպքում ճամփորդելիս առաջանում են խնդիրներ. շատ երկրներ չեն ընդունում այդ փաստաթուղթը: Հետևաբար, նման անձնագիր ունեցող անձանց խորհուրդ ենք տալիս դիմել և փոխանակել այն»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է նաև, որ անհրաժեշտ է հավաստիանալ, կոնկրետ դեպքում տվյալ պետությունը թույլատրում է արդյոք 6 ամսից պակաս վավերական անձնագրով մուտք գործել երկիր: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |