ՀՊՏՀ նախկին ռեկտորը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին12 դեկտեմբերի 2019 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Հայրապետյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ամիսներ առաջ իր գիտական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը, ինչպես նաև այդ հանձնաժողովի եզրակացությունը, հաղորդում է Armtimes.com-ը: Ռեկտորի նախկին պաշտոնակատարի խոսքով՝ մեծ անարդարություն է տեղի ունեցել: Ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել էր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ հանձնաժողովի կայացրած եզրակացությունը՝ նշելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից և հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։ «Առանց որևէ իրավական կարգավորման ստեղծվում է մի անհասկանալի հանձնաժողով, որտեղ ներառվում են մարդիկ, ովքեր շահերի ակնհայտ բախում ունեն, ընդհուպ՝ մինչև մարդ, ում ընտանիքի անդամը չէր հաղթահարել մրցույթը համալսարանում»,- ասել է ՀՊՏՀ նախկին ղեկավարը՝ հավելելով, որ հասկանալի չէ, թե ինչպիսի իրավական գործընթացով է կարգավորվել անդամների ընտրությունը, բայց այդ մարդիկ ակնհայտ բացասաբար էին տրամադրված իր նկատմամբ: Հայրապետյանը նշել է, որ այդ եզրակացությունն իր համբավի վրա ևս հետևանք է ունեցել, իսկ առաջացած խնդիրները նախկին համակարգի անորոշ ու ոչ հստակ, շատ դեպքերում բացակայող պահանջների հետևանք է: Ռեկտորի նախկին պաշտոնակատարը նշել է, որ գրագողության մասին խոսելն ընդունելի չէ, քանի որ առկա օրենսդրությամբ կարգավորված չէ «գրագողություն» հասկացությունը: Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել 2018 թ. դեկտեմբերի 28-ին և ամիսներ անց ազատման դիմում էր ներկայացրել՝ ատենախոսության շուրջ առաջացած աղմուկից հետո: Մինչ այդ նա հանդիպել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ և փոխադարձ համաձայնություն էր ձեռք բերվել, որ Հայրապետյանը կհեռանա պաշտոնից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |