Փաշինյան. ՀՀ-ում բռնությունը պետք է արմատախիլ արվի, անկախ որևէ կոնվենցիայից12 դեկտեմբերի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բռնությունը պետք է արմատախիլ արվի, ինչպես կոռուպցիան, անկախ որևէ կոնվենցիայից: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության: «Ինձ երբեմն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ: Օրինակ, ՀՀ-ում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունը ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, գուցե դա այդ կոնվեցիայի տեղորոշման հետ է կապված»,- ասել է Փաշինյանը: Փաշինյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվել է, թե ի վերջո ինչպիսին է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կոնվենցիայի մասին, ում դեմ բռնության մասին է այն: Բադասյանը պատասխանել է, որ, հանձնաժողովի կարծիքը մեկ նախադասությամբ բնութագրելով, կարելի է ասել, որ կոնվենցիայի վերաբերյալ բոլոր շահարկումներն անտեղի են: Նա հավելել է, որ կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային է՝ ընտանիքի անդամների նկատմամբ բռնության կանխարգելումը: «ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ կոնվենցիան միասեռականների ամուսնությունների, նրանց կողմից երեխաների որդեգրման հետ կապ չունի»,-ասել է նախարարը: Փաշինյանն ասել է, որ հայ հանրության գիտակցության ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի տարրեր են պարունակում, ինչը նոր երեւույթ չէ:«Հայաստանում բռնության ոչ բոլոր դեպքերն են դատական եզրափակում ստանում, ոչ բոլոր քրեական գործերն են քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեն: Մի մուշտի է տվել, ինչ է եղել: Պետք է հստակ հասկանանք, որ մի մուշտի տալը ՀՀ-ում համարվում է քրեական հանցագործություն»,- ասել է վարչապետը: Ընթերցեք նաև.Սայլը ձիուց առաջ կամ ինչու Ստամբուլյան կոնվենցիան պետք չէ ոչ մեկին, բացի աղմկողներից Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |