Գլխավոր դատախազության կազմում ապօրինի ծագմամբ գույքը բռնագանձող մարմին կստեղծվի![]() 12 դեկտեմբերի 2019 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազության կազմում ստեղծվելու է նոր մարմին, որը զբաղվելու է ապօրինի ծագմամաբ գույքի բռնագանձմամբ: Կառավարությունը հավանություն է տվել արդարադատության նախարարության ներկայացրած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագծին ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ հանցագործության դեպք, ազդակներ պետք է լինեն, ինչից հետո միայն իրավապահները կարող են հետաքրքվել պաշտոնատար անձի գույքի ծագմամաբ: Ի սկզբանե օրինագծի համար վաղեմության ժամկետ էր ընտրվել 10 տարին, սակայն, վարչապետի պնդմամբ վաղեմության ժամկետ սահմանվեց 1991 թվականը։ Ըստ օրենքի՝ ապօրինի է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Գույքը կարող է բռնագանձվել, եթե կա դատարանի վճիռ, իսկ դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, որը համարվում է ենթադրյալ ապօրինի գույքի սեփականատերը, որը դատարանում հանդես է գալու որպես պատասխանող։ Բռնագանձվող գույքը կարող է կա՛մ լինել հօգուտ Հայաստանի կամ այդպիսի գույքի նկատմամբ հիմնավոր պահանջ ունեցող այլ պետության։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |