Խոշտանգումները կանխելու համար ոստիկանությունում տեսախցիկներ կդրվեն![]() 12 դեկտեմբերի 2019 - 18:49 AMT PanARMENIAN.Net - 3 տարվա ընթացքում ոստիկանության բաժինների մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար օգտագործվող սենյակները կապահովվեն տեսախցիկներով։ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ի նիստում ընդունել է ոստիկանության ներկայացրած նախագիծ, որով նախատեսվում է կանխել խոշտանգումները ոստիկանության բաժիններում։ Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը հայտնել է որ այս տարվա ընթացքում նախատեսում են այդպիսի տեսախցիկներ տեղադրել Երևանի 11 բաժիններում։ «Իմ քայլի» պատգամավորներից Սերգեյ Ատոմյանը, որը նախկին քննիչ է, նախագծի քննարկման ժամանակ նշել է, թե ցանկության դեպքում մարդուն կարելի է խոշտանգել այլ տեղում և հետո բերել հարցաքննության սենյակ։ Փոխոստիկանապետ Եսայանն արձագանքել է, որ իրենք փորձում են սահմանափակել դրա հնարավորությունը։ Ազգային ժողովի երեք խմբակցությունների կողմ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցումով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |