Թուրքահայ հրապարակախոսը Դավութօղլուի կուսակցության համահիմնադիրներից է![]() 13 դեկտեմբերի 2019 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 13-ին ներկայացրել է իր կողմից հիմնված նոր կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության հիմնադիր կազմին։ Ուշագրավ է, որ «Ապագա» (Gelecek Partisi) անվանումը կրող կուսակցության 154 համամահիմնադիրներից մեկը ազգությամբ հայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանն է, հայտնում է Ermenihaber-ը: Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով: Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |