Գյուղտուրիզմի զարգացման ծրագրով «Արենի տնակ» հյուրատան տարածքն ընդարձակվել է (վիդեո) 13 դեկտեմբերի 2019 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորում բնակվող ամուսիններ Արայիկն ու Հասմիկը 3 տարի առաջ հիմնադրել են «Արենի տնակ» հյուրատունը: Դժվարություններ շատ են եղել, սակայն չեն ընկրկել և ամեն ինչ հաղթահարել են միասին: Այսօր էլ հյուրատունը սիրով ու ջերմությամբ ընդունում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող զբոսաշրջիկներին: Զույգը պատմում է՝ իրենց բիզնեսի կայացմանն օգնել են նաև գործընկերները: ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ ընդարձակել են իրենց հյուրատան տարածքը: «Ծրագիր գրելուց շատ էինք մտածում՝ ինչից սկսել: 15 օր ծրագրի շուրջ խոսում ու որոշում էինք, որ հարցին ոնց պատասխանենք: Հետո ծրագիրը ներկայացրինք ու հաջողեցինք: Շատ շնորհակալ եմ և՛ ԱԿԲԱ Ֆեդերացիային և՛ NABU-ին այս աջակցության ու օժանդակության համար»,- նշում է Արայիկը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |