ՀՀ տարածքում դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀՀ տարածքում  դժվարանցանելի ճանապարհներ  կան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---