Ռուբեն Հայրապետյան․ Անդրանիկ Քոչարյանն այլ անձի միջոցով հորդորել է ինձ հեռանալ ՀՀ-ից, քանի որ ինձ ձերբակալելու հրաման կա14 դեկտեմբերի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով ոստիկանության կողմից իր տան խուզարկությանը, հայտարարել է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը հորդորել է իրեն հեռանալ Հայաստանից․ քանի որ իրեն ձերբակալելու են։ «Իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով փոխանցել է, որ ես հեռանամ Հայաստանից, քանի որ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ ձերբակալեն»,-ասել է նա «Պրեսսինգ» հաղորդման եթերում։ Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ խուզարկությունը կապված է իր՝ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ իրականացված շինարարական աշխատանքների հետ, իսկ շտապողականությունը պայմանավորված է դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններով։ Նա հավելել է, որ մտադիր չէ հեռանալ երկրից և չի վախենում ձերբակալությունից։ «Գիտե՞ք ինչի համար են հորդորում, որ լքեմ Հայաստնը՝ որ թողնես գնաս, «մասկի շոու» անեն, ասեն տեսեք՝ Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, թալանել է ֆեդերացիան ու փախել։ Ես փախչելու տեղ չունեմ, ձերբակալում են, թող ձերբակալեն։ Երբ զանգեն ինձ ասեն՝ ուզում ենք քեզ ձերբակալել, արի, որտեղ էլ լինեմ, 5 րոպե հետո տեղում կլինեմ, թող ձերբակալեն։ Ես դրանից չեմ վախենում և ձերբակալելով մեր տեսակին չեն կարող վախեցնել»,-ասել է ՀՖՖ նախկին նախագահը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու, կանոնադրության պահանջներին համապատասխանում են թեկնածուներից 3-ը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ, 20-րդ դարիՀայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը: ՀՖՖ նախագահը կընտրվի դեկտեմբերի 23-ին՝ նոր գործկոմի կողմից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |