Բելգիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը![]() 14 դեկտեմբերի 2019 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելի խորհրդարանը Բելգիայի 9-րդ և վերջին մարմինն է, որը վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։ Այդպիսով, Բելգիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումն ավարտված է։ ՀՀ ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնել բելգիացի գործընկերներին աջակցության համար։ 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում, ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: 2018-ի հունիսի 1-ից Համաձայնագիրը մասնակիորեն ուժի մեջ է մտել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |