#Բավականէ գովազդային արշավը 1 ոսկե և 2 բրոնզե մրցանակ է ստացել Red Apple փառատոնում![]() 14 դեկտեմբերի 2019 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր Red Apple գովազդի միջազգային 29-րդ փառատոնում հայաստանյան Doping Creative Agency-ն նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մրցանակ։ Հայտնվելով միանգամից 3 shortlist-ում՝ Doping Creative Agency-ին ներկայացրած #Բավականէ սոցիալական արշավն մեկ ոսկին ստացել է Advertising for good անվանակարգում և 2 բրոնզ՝ Advertising Excellence և Creative use of media անվանակարգերում։ Աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկեց #Բավականէ (#Bavakane) սոցիալական գովազդի արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին Հայաստանում։ Արշավի նախաձեռնողն էր Doping ընկերությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Արշավի նպատակներն էին Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների մասին իրազեկության մակարդակի բարձրացումը, երկրով մեկ հանրային քննարկման խթանումը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։ Արշավի անվանումն ու պաշտոնական հեշթեգը՝ #Բավականէ ընտրվել է «Բավական» կնոջ հայկական անունից։ Համաձայն տարածված ավանդույթի՝ ծնողները, որոնք տղա են ցանկանում, բայց անընդմեջ 2 կամ 3 դուստր են ունենում, կրտսեր աղջկա անունը Բավական են դնում, որպեսզի այլևս աղջիկ չունենան։ Արշավի մեկնարկը տրվեց 2019թ․ հոկտեմբերի 11-ին՝ Մայր Հայաստան հուշարձանի մոտ, երբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով, ստեղծվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը բարձրաձայնող հոլովակ։ Արշավն ունեցել է նաև պաշտոնական վեբ-կայք (www.bavakane.am), որտեղ հրապարակվել են խնդրի շուրջ ողջ ինֆորմացիան, ինչպես նաև ստեղծվեց հնարավորություն անանուն կերպով պատմելու սեփական պատմությունն ու անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու հոգեբանի հետ։ Doping Creative Agency-ից նշում են՝ որպես աշխատանքի լավագույն գնահատական՝ ստացել են նամակ երեք աղջիկների մայրիկից, ով սպասում է իր 4-րդ աղջկան և ով հրաժարվել է հղիությունն ընդհատելու մտքից տեսնելով #Բավականէ սոցիալական արշավը։ Մոսկվայում անցկացվող ամենամյա Red Apple գովազդի միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է գովազդի և մարկետինգի ոլորտի լավագույն մասնագետներին, կրեատիվ և կոմունիկացիոն ոլորտի առաջատար դեմքերին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |