Անդրանիկ Քոչարյանը՝ Հայրապետյանին․ Ձեր զառանցանքների պատճառը, հավանաբար, այն է, որ ոստիկանությունը չափից դուրս «շնորհքով է ներխուժել» ձեր տուն![]() 14 դեկտեմբերի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե ինքը զգուշացրել է վերջինիս մոտալուտ ձերբակալության մասին և հորդորել հեռանալ երկրից։ Քոչարյանն այդ հայտարարությունը զառանցանք է որակել և հորդորել Հայրապետյանին հանգիստ նստել տեղը։ «Ռուբեն Հայրապետյան,նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ: Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու»,-ասվում է Քոչարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։ Ըստ Քոչարյանի, Հայրապետյանը մշտապես իր անձնական շահի թելադրանքով ջանք չի խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին: «Ասեմ ավելին, նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը: Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու: Հարգանքով` ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան»,- ասվում է գրառման մեջ: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով ոստիկանության կողմից իր տան խուզարկությանը, հայտարարել է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը հորդորել է իրեն հեռանալ Հայաստանից․ քանի որ իրեն ձերբակալելու են։ «Իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով փոխանցել է, որ ես հեռանամ Հայաստանից, քանի որ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ ձերբակալեն»,-ասել է նա «Պրեսսինգ» հաղորդման եթերում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |