Անկարայում ԱՄՆ-ի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ![]() 14 դեկտեմբերի 2019 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Դիվանագիտական աղբյուրներին հղում տվող թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը ԱՄՆ-ի դեսպանին հայտնել է Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը, հայտնում է Ermenihaber-ը։ Բացի այդ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը հարցազրույց է տվել թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությանը և նշել, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո փոփոխություն չի կրել: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն արտացոլվել է ապրիլին նախագահ Թրամփի արած հայտարարության մեջ։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևէ իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում: Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |