ՀՀ նախագահը՝ Փելոսիին․Սենատի որոշումը հզոր քայլ է![]() 14 դեկտեմբերի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: «Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արդարության համար պայքարին նվիրվածության և այն ջանքերի համար, որ ներդրեցիք այս հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար: Բարձր եմ գնահատում նաև Սենատի որոշումը, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագայի ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Ողջ աշխարհի հայության անունից Ձեզ եմ փոխանցում ամենաջերմ զգացմունքներն ու խորին երախտագիտությունը: Համոզված եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հետագա համագործակցության զարգացումը համահունչ կլինի երկու երկրների երկարաժամկետ շահերին»,-ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |