ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններում թեկնածու է առաջադրել16 դեկտեմբերի 2019 - 10:20 AMT PanARMENIAN.Net - «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը 2020 թվականի գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, իսկ խորհրդարանական ընտրություններին՝ առանձին ցուցակով։ Այս մասին կուսակցությունը տարածել է հաղորդագրություն: «Արցախի համապետական ընտրություններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցված թեկնածուով հանդես գալու 3-ամսյա քննարկումներից հետո, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ, որոշեց Արցախի 2020 թ-ի նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կլինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, իսկ խորհրդարանական ընտրություններին ներկայանալ առանձին ցանկով»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել |