Երևանից՝ Վիեննա և Վիլնյուս. Wizz Air-ը ՀՀ-ից չվերթներ կսկսի մարտից![]() 16 դեկտեմբերի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս: Այս մասին հաղորդվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեի և Wizz Air ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավիաընկերության կայքում դեպի Վիլնյուս ուղղությունը բացված է մարտից: Ասուլիսի ընթացքում Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Վիեննա և Վիլնյուս չվերթներն իրականացվելու են եկող ապրիլից: «Երկու քաղաքներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու, գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24,99 եվրոյից և արդեն կարող եք օնլայն ամրագրումներ անել»,- ասել է Wizz Air-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ այս երկու ուղղությունները 63,000 նստատեղ կավելացնեն օդանավակայանի թողունակությունում: Անդրեաս Ռադոնը նշել է, որ իրենք չեն բավարարվելու այս երկու ուղղություններով: Ավելի վաղ Հայաստան մուտքի մասին էր հայտարարել իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը: Պաշտոնապես հայտարարվել էր, որ Ryanair-ը 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվելու են նաև Գյումրիից Մյուսնխեն ուղղությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |