ԱԺ-ում ատելության խոսքի դեմ պայքարող աշխատանքային խումբ է ստեղծվել16 դեկտեմբերի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների քննարկումների նպատակով Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այս մասին որոշումն ընդունվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, հաղորդում է Factor.am-ը: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է՝ կողմ կքվեարկի աշխատախմբի ստեղծմանը, սակայն մեկ մտավախություն ունի, որ կարևոր մարտահրավեր լուծելու համար Հայաստանում որևէ կերպ չվտանգվի խոսքի ազատությունը: «Վստահելով նախաձեռնության հեղինակներին, որ այն լուծում է գլոբալ խնդիր, մարտահրավեր, Հայաստանում ատելության խոսքը կարգավորելու և ուղղված չի լինելու կոնկրետ թիրախային խմբերին պաշտպանել ատելության խոսքից, ինչը պետք է անպայմանորեն ներառվի այդ գլոբալ խնդրի մեջ»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը։ Աշխատախմբի ղեկավար է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Նա ասել է, որ պետք է սահմանվի, թե ինչը կարող է համարվել ատելության խոսք և դրանց որ մասը կարող է մտնել քրեական դաշտ: Նախատեսվում է, որ աշխատախմբի անդամներին կառաջադրեն ԱԺ խմբակցությունները: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |