Փաշինյան. Wizz Air-ի մուտքը նպաստելու է ՀՀ եկող զբոսաշրջիկների թվի աճին16 դեկտեմբերի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air ավիաընկերության մուտքը Հայաստան նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Wizz Air-ի առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին: «Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երևան-Վիեննա-Երևան եւ Երևան-Վիլնյուս-Երևան ուղղություններով: Սա կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին»,-գրել է Փաշինյանը: Դեկտեմբերի 16-ինWizz Air ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնը հայտնել է, որ 2020-ից մեկնարկում են Վիեննա և Վիլնյուս ուղիղ չվերթները: «Երկու քաղաքներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու, գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24,99 եվրոյից և արդեն կարող եք օնլայն ամրագրումներ անել»,- ասել է Wizz Air-ի ներկայացուցիչը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |