Աննա Հակոբյանը խոսել է գյուղում ծնողական ժողով չգնացող հարսների և կանանց որպես ռեսուրս դիտարկելու մասին16 դեկտեմբերի 2019 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հասարակության մեջ չափազանց դժվար է որպես ղեկավարի տիկին աշխատելն ու գործունեություն ծավալելը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա գալա ընթրիքի ժամանակ՝ հավելելով, որ այդ գործունեությունը չի դադարեցրել միայն ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատճառով, որն իրեն թույլ չի տալիս հանձնվել: «Օրինակ՝ Հայաստանի գյուղերից մեկում ավանդույթի ուժով գյուղի կանայք իրավունք չունեն գյուղապետարան մտնելու, երիտասարդ հարսներն իրավունք չունեն ծնողական ժողով գնալու, այլ սկեսուրներն են գնում: Մեքենայից իջնում եմ գյուղապետարանի շենքի մոտ և տեսնում եմ՝ այնտեղ հավաքված միայն տղամարդկանց և չգիտեմ՝ բարևեմ, թե՞ ուղղակի գլուխս կախ անցնեմ, որովհետև չգիտեմ բարևելն է ճիշտ ընկալվելու, թ՞ե ուղղակի անցնելը: Ես, իհարկե, բարևում եմ»,-ասել է Հակոբյանը: Աննա Հակոբյանն առաջարկել է մտածել՝ պե՞տք է արդյոք Հայաստանին երկրին վարչապետի տիկնոջ գործունեությունը: «Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, վարչապետի տիկնոջն ու առհասարակ կանանց դիտարկում ենք որպես ուժ և ռեսուրս, որը կարող է և պետք է մասնակցի մեր պետության գործունեությանը: Մենք անում ենք աշխատանք, որն այս պահին դեռևս պետական միջոցներով հնարավոր չի լինում իրականացնել»,-ասել է Հակոբյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |