Ոստիկանական մեքենայի վրա կրակած անձը ստորագորւթյամբ ազատվել է

Ոստիկանական մեքենայի վրա կրակած անձը ստորագորւթյամբ ազատվել է

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի բակում ՊՊԾ գնդի հաշվեկշռում գտնվող մեքենայի վրա կրակած երիտասարդը ստորագրությամբ ազատ է արձակվել, հետաքննությունը շարունակվում է: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Դեպքի առիթով՝ դեկտեմբերի 15-ին ոստիկանությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի բակում կայանված՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հաշվեկշռում գտնվող մեքենայի ուղղությամբ կրակոցներ են հնչել:

Մեքենայի սրահում ոստիկանության ծառայողներ չեն եղել, պարեկային մեքենայի վրա կրակել են ոչ թե մարտական, այլ օդաճնշիչ ատրճանակով։

«Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ կերպով պարզել են մեքենան վնասված անձի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց Նազարբեկյան թաղամասի 26-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ ներկայացնելով օդաճնշիչ ատրճանակը»,-ասվում էր հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ մամուլում լուր էր տարածվել, որ դեկտեմբերի 13-ին Նազաբերկյան թաղամասում կայանված Hyundai ավտոմեքենայի վրա կրակոցներ են արձակել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---