Ավստրալացուն 30,000 դրամով «Զվարթնոցից» Ամիրյան փողոց ճանապարհողին գտել են16 դեկտեմբերի 2019 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանները հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում որպես տաքսիների մենեջեր ներկայացած և Ավստրալիայի քաղաքացուն Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար 30,000 դրամ ստացած անձին: Այս մասին հաղոդրում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված տղամարդը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 29-ամյա բնակիչ է, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 17.55-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավստրալիայի քաղաքացու, որը հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տաքսիների մենեջեր ներկայացած անձը իրեն օդանավակայանից Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար վերցրել է 30.000 դրամ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |