Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը սկսվել է![]() 16 դեկտեմբերի 2019 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, դեկտեմբերի 16-ին սկսել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է դատարանին դռնփակ նիստ անցկացնել՝ դատավոր Լուսինե Աբգարյանի կապերին վերաբերող հարցերը քննարկելու համար։ Դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները չեն առարկել, հայտնում է Shantnews.am-ը: Սա առաջին նիստն է դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ։ Մինչ այդ գործը քննում էր դատավոր Մխիթար Պապոյանը, ով մեղադրող կողմի միջնորդությամբ ինքնաբացարկ էր հայտնել։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |