Դեկտեմբերի 18-ից տոների առթիվ Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն![]() 16 դեկտեմբերի 2019 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակում, ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև առանձին օրերի՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նկատառումով, մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն: Մասնավորապես. Հանրապետության հրապարակում դեպի տոնածառ տանող վերգետնյա անցում տեղադրելու նպատակով դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 19-ի ժամը 08։00-ն կդադարեցվի Հանրապետության հրապարակից դեպի Վ. Սարգսյան փող. տանող շրջանաձև ճանապարհահատվածի և Վ. Սարգսյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակի շրջանաձև հատված տանող տրանսպորտային հոսքերի երթևեկությունը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Տոնածառի լույսերը վառելու արարողության փորձերը և միջոցառումը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 05։00-ն և դեկտեմբերի 20-ին` ժամը 19։00-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 24։00-ն։ Դեկտեմբերի 21–ին` ժամը 17:00-24:00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Դեկտեմբերի 31-ի համերգը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկը՝մինչև հունվարի 1-ը՝ ժամը 08։00-ն։ Դեկտեմբերի 31–ին` ժամը 17:00-ից մինչև հունվարի 1-ը՝ ժամը 06:00-ն կփակվեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Սուրբծննդյան համերգը կազմակերպելու նպատակով 2020թ. հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև 24:00-ն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |