Ռևազյան. ԵՄ-ն խնդիրներ է գտել, որոնք պետք է մենք հայտնաբերեինք![]() 16 դեկտեմբերի 2019 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գրանցված «Տարոն ավիա», «Ատլանտիս Եվրոպական ուղղություններ» և «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունները ցանկացել են չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, սակայն ԵՄ-ի կողմից անցկացված ստուգումների ժամանակ նրանց մոտ խնդիրներ են նկատվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, հաղորդում է Armtimes.com-ը: Ռևազյանը նշել է, որ հայտնաբերված խնդիրների պատճառով Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ: «Փաստ է այն, որ խնդիրներ են հայտնաբերվել ԵՄ-ի կողմից, որոնք պետք է մենք հայտնաբերեինք»,- ասել է Ռևազյանը՝ հավելելով, որ այս խնդիրները 10 տարվա են և անձնավորված չեն: Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը նշել է, որ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն անցել է ստուգումն ու նրա՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու դիմումն ընդունվել է, «Ատլանտիս Եվրոպական ուղղություններ»-ը նույնպես անցել է ստուգումը մի քանի խնդիրներով, իսկ ահա «Տարոն ավիա» ընկերությունում լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, որոնք ազդել են թռիչքային անվտանգության վրա: Ռևազյանի խոսքով՝ «Տարոն ավիան» չի կարողացել բացատրություն տալ՝ ինչից է խնդիրն իրականում առաջացել: Տաթևիկ Ռևազյանն ասել է, որ ավիաընկերությունը հիմա փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |