Պոլսի նորընտիր պատրիարքի գահակալությունը՝ հունվարի 11-ին![]() 17 դեկտեմբերի 2019 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Պոլսի նորընտիր պատրրիարք Սահակ Մաշալյանի գահակալությունը տեղի կունենա հունվարի 11-ին Սբ Աստվածածին աթոռանիստ Մայր տաճարում։ Հունվարի 12-ին, Սբ Աստվածածին աթոռանիստ Մայր տաճարում կմատուցվի նորընտիր պատրիարքի կարգավիճակում Սահակ Մաշալյանի անդրանիկ պատարագը, ասվում է Պոլսո հայոց պատրիարքության պաշտոնական կայքում։ Սահակ եպս․ Մաշալյանը Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել դեկտեմբերի 12-ին: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |