Ամերիաբանկը «Սմարթ հաշիվ» բացած հաճախորդների միջև IPhone X է խաղարկվել![]() 17 դեկտեմբերի 2019 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Մեկ սելֆիով Ամերիաբանկում վերջին 1 ամսում հաշիվ բացած մոտ 2000 հաճախորդի միջև խաղարկվեց IPhone X: «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավի շրջանակում իրականացվող վիճակախաղի մասնակիցներին SMS հաղորդագրությամբ նախապես տրամադրվել էին հերթական համարներ: Հաղթող ճանաչվեց այն համարը, որը պատահականության սկզբունքով, ԶԼՄ ներկայացուցիչների և բանկի աշխատակիցների աչքի առաջ, դուրս բերվեց վիճակահանության արկղից: Ամերիաբանկի Թվային բանկինգ ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանի խոսքով՝ ավելի են հեշտացրել հեռահար ճանապարհով հաշիվ բացելու հնարավորությունը, բայց և հոգացել են բանկային տվյալների անվտանգության և ապահովության համար: «Մեր նպատակն էր խրախուսել բոլոր հաճախորդներին՝ անցնել նույնականացում հեռահար ճանապարհով և բացել սմարթ հաշիվ: Խաղարկության ընթացքում երջանիկ մեկ հաճախորդ կստանա IPhone X սմարթֆոն, բայց նաև վիճակախաղին մասնակցած բոլոր հաճախորդներին տրամադրել ենք MasterCard Gold՝ անվճար սպասարկմամբ»,- ասաց Դավթյանը: Սմարթ հաշիվը թույլ է տալիս ՀՀ քաղաքացի հանդիսացող ցանկացած անձի բացել հաշիվ հեռահար ճանապարհով՝ լուսանկարել անձնագիրը, սելֆի անել, այնուհետև որոշ անձնական տվյալների մուտքագրումից և մի քանի պարզ գործողությունից հետո ունենալ օնլայն-բանկ՝ սեփական հեռախոսում: Դավթյանը նշեց՝ մոտ մեկ տարում այս ծառայությունից օգտվողների թիվն արդեն մի քանի հազարի է հասել: 2019-ի նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 10-ն Ամերիաբանկան անցկացրել է «Սմարթ հաշիվ, սմարթ հեռախոս» գովազդային արշավը: Նույն արշավի շրջանակում՝ Ամերիաբանկը նաև անակնկալ է պատրաստել գովազդային արշավի ընթացքում հաշիվ բացած և ծննդյան օրը նշող հաճախորդների համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |