Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ դեկտեմբերի 17-ին մերժել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների բողոքը, հայտնում է «Առավոտը»:

Ըստ այդմ, Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Քիչ ուշ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի նաև Մանվել Գրիգորյանի բուն գործով դատավարությունը:

Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել են դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։

Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությունը, մեղադրական եզարակացությունն ուղարկվել է դատախազություն:Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ

 Ուշագրավ
---