Զելենսկի. Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը![]() 17 դեկտեմբերի 2019 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականության հարցերում, հայտնում է ուկրաինական unn.com.ua-ն: «Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Խոսքն, առաջին հերթին Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և ղարաբաղյան հակամարտության մասին է: Մենք մշտապես սատարում ենք միմյանց ինքնիշխանության վերականգնման և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության հարցերում»,-ասել է Զելենսկին: Ըստ նրա, պետությունները շարունակում են համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ադրբեջան. Բաքվում նա առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |