Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից

Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից

PanARMENIAN.Net - Թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը կվերականգնի չվերթները՝ բոլոր ուղղություններով, այդ թվում նաև Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը:

Այս մասին հայտնել են ավիաընկերության պաշտոնական կայքում:

Հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթները, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից:

«Ատլաս Գլոբալը» Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթներ է իրականացնում շաբաթական 4 անգամ։

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով։ Ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթները դադարեցվել էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով, իսկ նրանք, որոնք տոմսեր էին գնել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում փոխհատուցվելու էին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---