Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է RTVi -ը![]() 17 դեկտեմբերի 2019 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը գնել է RTVi հեռուստաալիքի հսկիչ փաթեթը, հայտնել է Reuters-ը ալիքի հայտարարության վրա հղումով: Իսրայելյանը գնել է Ռուսլան Սոկոլովի բաժնետոմսերը, որը RTVi-ի սեփականատերն էր 2012-ից: Գործարարը հայտարարել է, որ հնարավորություններ է տեսնում ԱՄՆ Արևմտյան ափում բիզնեսն ընդլայնելու համար՝ ներգրավելով հանդիսատեսին, որը ցանկանում է պահպանել կապը ռուսական մշակույթի հետ: «Այսօր ԱՄՆ-ում մոտ 7 մլն ռուսալեզու մարդ է ապրում, որոնք շահագրգռված են մայրենիով որակյալ կոնտենտ ստանալու մեջ»,-ասել է Իսրայելյանը, գրում է ՌԲԿ-ն: RTVi հեռուստաալիքը ստեղծվել է 1997-ին Վլադիմիր Գուսինսկու կողմից, իսկ 2012-ին սեփականատեր է դարձել «Զվեզդայի» նախկին գլխավոր տնօրեն Ռուսլան Սոկոլովը: 2017-ին հեռուստաալիքը վերաբացվեց ներդրողի միջոցներով, որի անունը չէր հրապարակվում: Միքայել Իսրայելյանը ռեստորանատեր է և գործարար, Muse Lifestyle Group ընկերության գործադիր տնօրեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |