ՀԱԵ քննադատում է վրացի եկեղեցականների գործողությունները Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու հանդեպ18 նոյեմբերի 2008 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) խիստ քննադատում է վրացի եկեղեցականների գործողությունները Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը: «Այն, ինչ կատարվում է հայկական Նորաշեն եկեղեցու բակում, հարիր չէ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բազմադարյա հարաբերությունների ոգուն: Ես համոզված եմ, որ Վրացական ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) Սրբազանը կձեռնարկի բոլոր քայլերը, որպեսզի կանխվի քահանա Տարիել Սիքինչելաշվիլիի` քրիստոնեական ոգուն ոչ հարիր գործունեությունը»,- ընդգծել է նա:Վահրամ Մելիքյանը նաեւ նշել է, որ ՀԱԵ Վրաց թեմը մինչ օրս չունի պետական կարգավիճակ եւ, փաստորեն, Նորաշեն եկեղեցին նրան չի պատկանում: «Վրաստանի բոլոր հայկական եկեղեցիները պատկանում են պետությանը, եւ նա դրանց հետ անում է ինչ ուզում է, իհարկե, ՎՈՒԵ եկեղեցականների ձեռքերով»,- ասել է Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավարը: Նոյեմբերի 16-ին Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիքինչելաշվիլին բանվորների հետ, բուլդոզերի օգնությամբ սկսել է քանդել Թբիլիսիի Նորաշեն վանքի բակում գտնվող Միխաիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Թիֆլիսահայերի վրդովված ամբոխը պահանջել է իրենց տեղը վերադարձնել շիրմաքարերը, լեզվակռիվ է ծավալվել: Հայր Տարիելը կտրուկ հայտարարություններ է արել հայերի հասցեին, ընդգծելով, թե «հայերը միշտ հակված են յուրացնել այն, ինչ իրենցը չէ», իսկ այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել ՀԱԵ տեղի թեմի ներկայացուցիչներն ու Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրտը, վրացի եկեղեցականը սկսել է արդարանալ, թե ժամանակավորպես տեղափոխում էր քարերը եկեղեցու բակը բարեկարգելու նպատակով, իսկ ավելի ճիշտ «շիրմաքարերի տակ մաքրելու համար...»: Պարեկային ոստիկանության աշխատակիցները, որոնց կանչել էին հավաքված մարդիկ, գրանցել են պատահարը համապատասխան արձանագրությամբ: Այստեղ է ժամանել նաեւ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի (օմբուդսմենի) ներկայացուցիչը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |